Լարիջանի.«Ամերիկացիների հակաիրանական քաղաքականությունները վկայում են նրանց մոլորված վիճակի մասին»
https://parstoday.ir/hy/news/iran-i107033-Լարիջանի._Ամերիկացիների_հակաիրանական_քաղաքականությունները_վկայում_են_նրանց_մոլորված_վիճակի_մասին
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ԱՄ-ի պաշտոնատարների քայերը և Իրանի միջուկային խաղաղ գործունեության դեմ մի շարք պատժամիջոցների վերականգնումը միջազգային մասշտաբով մոլորություն առաջացնելու փորձ է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2019 08:07 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ամերիկացիների հակաիրանական քաղաքականությունները վկայում են նրանց մոլորված վիճակի մասին»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ԱՄ-ի պաշտոնատարների քայերը և Իրանի միջուկային խաղաղ գործունեության դեմ մի շարք պատժամիջոցների վերականգնումը միջազգային մասշտաբով մոլորություն առաջացնելու փորձ է բնութագրել:

Կիրակի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին ասել է.«Ամերիկացի պաշտոնատարներն Իրանի դեմ հոգեբանական գործողությունների են անցել, սակայն ինչպես միշտ, ձախողելու են»:

Անցած ապրիլի 22-ին, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ մայիսի 2-ից  Իրանի նավթային գնորդների համար չի երկարաձգելու շրջափակումներից ազատությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ը խոստացել են լրացնել  Իրանի նավթային շրջափակման պատճառով միջազգային շուկաներում առկա բացը: