Լարիջանի.«Ամերիկացիների հակաիրանական քաղաքականությունները վկայում են նրանց մոլորված վիճակի մասին»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ԱՄ-ի պաշտոնատարների քայերը և Իրանի միջուկային խաղաղ գործունեության դեմ մի շարք պատժամիջոցների վերականգնումը միջազգային մասշտաբով մոլորություն առաջացնելու փորձ է բնութագրել:
Կիրակի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին ասել է.«Ամերիկացի պաշտոնատարներն Իրանի դեմ հոգեբանական գործողությունների են անցել, սակայն ինչպես միշտ, ձախողելու են»:
Անցած ապրիլի 22-ին, ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ մայիսի 2-ից Իրանի նավթային գնորդների համար չի երկարաձգելու շրջափակումներից ազատությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ը խոստացել են լրացնել Իրանի նավթային շրջափակման պատճառով միջազգային շուկաներում առկա բացը: