Առաջիկայում Իրահը կվերսկսի իր միջուկային գործունեության մի մասը
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից պարտավորությունները չկատարելու քայլին, Իրանը պատրաստվում է վերսկսել իր միջուկային գործողությունը:
Սեյեդ Աբբաս Էրաղչին երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ՀԳՀԾ-ից: Նա հավելել է.«Իրանի նախատեսած ծրագրերը կիրականացվեն ՀԳԳԾ-ի 36-րդ հոդվածի շրջանակներում, այնպես որ Թեհրանի որոշ պարտավորություններն, այս համաձայնագրում կկրճատվեն»:
ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածի համաձայն, Իրանը կարող է պատժամիջոցների վերսկսման դեպքում կրճատել իր որոշ պարտավորությունները:
Իրանի փոխարտգործնախարար Էրաղչին հստակեցրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից պարտավորությունները չկատարելու քայլին, Իրանը կպատասխանի մայիսի 8-ին:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց ՀԳՀԾ-ից այդ երկրի միակողմանի դուրս գալու որոշման մասին և երկու փուլով վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները:
Եվրամիության պաշտոնյաները նույնպես վերջին մեկ տարվա ընթացքում չկատարելով իրենց պարտավորությունները, միայն ընդգծում են ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության վրա: