Առաջիկայում Իրահը կվերսկսի իր միջուկային գործունեության մի մասը
https://parstoday.ir/hy/news/iran-i107073-Առաջիկայում_Իրահը_կվերսկսի_իր_միջուկային_գործունեության_մի_մասը
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից պարտավորությունները չկատարելու քայլին, Իրանը պատրաստվում է վերսկսել իր միջուկային գործողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2019 13:02 Asia/Tehran
  • Առաջիկայում Իրահը կվերսկսի իր միջուկային գործունեության մի մասը

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից պարտավորությունները չկատարելու քայլին, Իրանը պատրաստվում է վերսկսել իր միջուկային գործողությունը:

Սեյեդ Աբբաս Էրաղչին երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ՀԳՀԾ-ից: Նա հավելել է.«Իրանի նախատեսած ծրագրերը կիրականացվեն  ՀԳԳԾ-ի 36-րդ հոդվածի շրջանակներում, այնպես որ Թեհրանի որոշ պարտավորություններն, այս համաձայնագրում կկրճատվեն»:

ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածի համաձայն, Իրանը կարող է պատժամիջոցների վերսկսման դեպքում կրճատել իր որոշ պարտավորությունները: 

Իրանի փոխարտգործնախարար Էրաղչին հստակեցրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից պարտավորությունները չկատարելու քայլին, Իրանը կպատասխանի մայիսի 8-ին: 

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց ՀԳՀԾ-ից այդ երկրի միակողմանի դուրս գալու որոշման մասին  և երկու փուլով վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները:

Եվրամիության պաշտոնյաները նույնպես վերջին մեկ տարվա ընթացքում չկատարելով իրենց պարտավորությունները, միայն ընդգծում են ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության վրա: