Ռոհանի. Կոչ ենք անում միջազգային հարաբերություններում պահպանել արդարություն
Կատարի Էմիրի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Նա հավելել է. «Թեհրանը կոչ է անում միջազգային հարաբերություններում պահպանել ինքնիշխանության և ռացիոնալության սկզբունքը»:
Երկուշաբթի օրը, Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր, շեյխ Բին Համդ Ալ Շանիի հետ: Ռոհանին ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Կատարի հետ: Նրա խոսքերով. «Երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա»:
ԻԻՀ նախագահը հավելել է, որ Իրանը պատրաստ է անել ցանկացած քայլ, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու անդորրի հաստատմանը: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով:
Նշելով, որ Իրանը միջազգային հարաբերություններում ինքնիշխանության ու ռացիոնալության պահպանման կոմղնակից է, Ռոհանին հավելել է. «Տարածաշրջանի զարգացումները կապված են ԱՄՆ-ի անօրինական գործողությունների հետ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների վրա»:
Նշելով, էր Իրանի նավթի արտահանումը սահմանափակելու ԱՄՆ-ի միակ նպատակը տարածաշրջանն ապակայունացնելն է, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի բարեկամ երկրների միջև համագործակցության շնորհիվ, Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում կհաստատվի կայունություն և անվտանգություն:
Հեռախոսազրույցի ընթացքում, Կատարի էմիրն անդրադառնալով տարածաշրջանում լարվածության և տարակարծությունների աճին, ասել է. «Մենք ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին բազմիցս ասել ենք, որ այդ անհամաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով և Կատարը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում անապահովության տարածման»: