Իրանը ձգտում է արտադրել իրեն անհրաժեշտ միջուկային վառելիքը
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«Իսլամական հանրապետությունը օգտվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հնարավությունից, ձգտում է ներքին հնարավորություններով արտադրել իրեն անհրաժեշտ միջուկային վառելիքը»:
Երեքշաբթի օրը Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ԱՄՆ-ի թշնամական քայլերի նկատմամբ Իսլամական հանրապետության դիրքորոշման մասին ասել է.«Իրանն այդ քայլերին հակադարձելու քաղաքականություն է որդեգրելու և Իսլամական հանրապետության իշխանություններն էլ աջակցելու են այդ քաղաքականությանը»:
Ֆալահաթփիշեն հստակեցրել է.«Իրանը չի պատրաստվում դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT): ՀԳՀԾ-ն համապարփակ տեքստ է, որում անհրաժեշտ կանխատեսումներ են եղել այն իրավիճակների համար, երբ կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները»:
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է.«ԱՄՆ-ն հակաիրանական պատժամիջոցները վերականգնելուց հետո, փորձեց Իրանին զրկել միջուկային արդյունաբերությունից, որպեսզի առավելագույն օգուտը քաղի այդ վիճակից: Սակայն Իրանը հետևում է երկու քայլի: Առաջին՝ Իսլամական հանրապետությունն իրեն անհրաժեշտ վառելքի համար ներքին մեխանիզմ է մշակում, մյուս կողմից պատրաստվում է տեխնիկական լուրջ բանակցությունների մեջ մտնել ՄԱԳԱՏԷ-ի և «4+1» խմբում մնացած անդամների հետ, որպեսզի տարբեր մակարդակներում արտադրի իրեն անհրաժեշտ միջուկային վառելիքը»: