Իրանը դադարեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը
https://parstoday.ir/hy/news/iran-i107136-Իրանը_դադարեցնում_է_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորությունների_մի_մասի_կատարումը
Իրանի Ագային անվտանգության գերագույն խորհուրդը ՀԳՀԾ-ի անդամ երկրներին հղած նամակում նշել է, որ Իրանը, նպատակ ունենալով պահպանել իր անվտանգությունն ու ազգային շահերը և ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերով սահմանված իր իրավունքները, չորեքշաբթի օրվանից դադարեցնում է համաձայնությամբ ստանձնած իր որոշ պարտավորությունների կատարումը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մայիս 08, 2019 07:37 Asia/Tehran
  • Իրանը դադարեցնում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը

Իրանի Ագային անվտանգության գերագույն խորհուրդը ՀԳՀԾ-ի անդամ երկրներին հղած նամակում նշել է, որ Իրանը, նպատակ ունենալով պահպանել իր անվտանգությունն ու ազգային շահերը և ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերով սահմանված իր իրավունքները, չորեքշաբթի օրվանից դադարեցնում է համաձայնությամբ ստանձնած իր որոշ պարտավորությունների կատարումը:

Խորհուրդը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց և ՄԱԿ ԱԽ օրինագծերը խախտելուց հետո, Իրանը ցուցաբերել է առավելագույն ինքնազսպվածություն և համաձայնության անդամ մյուս երկրների խնդրանքով, նրանց տվել է հնարավորություն՝ պահպանելու ՀԳՀԾ-ն:

Բանաձևում իրանի Անվտանգության Խորհուրդը ՀԳՀԾ-ի անդամ մյուս երկրներին՝  Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին և Չինաստանին 60 օր ժամանակ է տվել, որպեսզի կատարեն բանկային և նավթային ոլորտում իրենց պարտավորությունները: Նամակում ասված է, որ այն ժամանակ, երբ բավարարվեն Իրանի պահանջները, Թեհրանը կվերսկսի իր կողմից դադարեցված պարտավորությունների կատարումը: Հակառակ դեքում, Իրանը քայլ առ քայլ կդադարեցնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները:

Նամակում նաև նշված է, որ Իրանն այլևս իրեն պարտավոր չի համարում պահպանել ՀԳՀԾ*ով սահմանված ուրանի հաստացման սահմանը և ծանր ջրի պաշարման սահմանափակությունը և եթե ՀԳՀԾ-ի անդամ երկրները չապահովեն Թեհրանի շահերը, Իրանը կդադարեցնի նաև ուրանի հարստացման և Արաքի ծանր ջրի ռեակտորի վերազինման հետ կապված իր պարտավորությունների կատարումը:  

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրըդ հայտարաել է, որ Թեհրանը պատրաստ է անդամ երկրների հետ բանակցել վերոնշյալ հարցերի շուրջ, սակայն եթե նրանց կողմից որևէ անպատասխանատու քայլ արվի, կամ հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի ԱԽ ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանվեն, Թեհրանը կտրուկ հակազդեցություն կցուցաբերի: