Իրանն արձագանքել է իր մետաղական արդյունաբերության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցին
https://parstoday.ir/hy/news/iran-i107205-Իրանն_արձագանքել_է_իր_մետաղական_արդյունաբերության_նկատմամբ_ԱՄՆ_ի_սահմանած_նոր_պատժամիջոցին
Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից Իսլամական հանրապետության մետաղական արդյունաբերության նկատմամբ սահմանված պատժամիջոցը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Միացյալ Նահանգները պատասխանատու է այդ պատժամիջոցների հետևանքով Իրանի կրած վնասը հատուցելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2019 14:35 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է իր մետաղական արդյունաբերության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցին

Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից Իսլամական հանրապետության մետաղական արդյունաբերության նկատմամբ սահմանված պատժամիջոցը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Միացյալ Նահանգները պատասխանատու է այդ պատժամիջոցների հետևանքով Իրանի կրած վնասը հատուցելու համար»:

Սեյյեդ Աբբաս Մուսավին հինգշաբթի օրն ընդգծել է.«Իրանի մետաղական արդյունաբերության նկատմամբ սահմանափակումների կիրառումը, ինչպես ԱՄՆ-ի մյուս միակողմանի շրջափակումները հակասում են միջազգային հարաբերությունների սկզբունքներին  ու կանոներին: Այն հստակորեն հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ միջազգային պարտավորություններին,Ալժիրի ու Արդարադատության միջազգային  դատարանի  և 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագրերին»: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Իրանի իսլամական հանրապետության դեմ իր թշնամական քայլերի շրջանակում  հրամանագիր է ստորագրել՝ պատժամիջոցներ սահմանելով Իրանի մետաղների արդյունաբերության դեմ: Պատժամիջոցները կտարածվեն պղնձի, պողպատի, ալյումինի և երկաթի վրա: 

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սահմանվել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցի օրը: 

Թրամփը հրամանագրում նշել է,որ եթե Իրանը չփոխի իր վերաբերմունքը, ավելի մեծ ճնշումների կենթարկվի:

Իրանի իսլամական հանրապետությունը,որ հիմնական դերակատարություն ունի տարածաշրջանում ամերիկա-սիոնիստական առանցքի սադրանքներին ու քայլերին դիմակայելու հարցում, հայտարարել է,որ չի հանձվելու ԱՄՆ-ի ճնշումներին: