Խառազի.«Եվրոպայի հանձնառությունների իրականացման արագացումը կարող է պահպանել ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/iran-i107247-Խառազի._Եվրոպայի_հանձնառությունների_իրականացման_արագացումը_կարող_է_պահպանել_ՀԳՀԾ_ն
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«Եվրոպան արագացնելով Իրանի հետ եվրոպական երեք երկրի առևտրային փոխանակումների մեխանիզմի՝ INSTEX-ի գործադրումը, կարող է մահից փրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2019 07:42 Asia/Tehran
  • Խառազի.«Եվրոպայի  հանձնառությունների իրականացման արագացումը կարող է պահպանել ՀԳՀԾ-ն»

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«Եվրոպան արագացնելով Իրանի հետ եվրոպական երեք երկրի առևտրային փոխանակումների մեխանիզմի՝ INSTEX-ի գործադրումը, կարող է մահից փրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:

«Խաղաղության ֆորում»-ին մասնակցելու նպատակով Փարիզ այցելած Սեյեդ Քյամալ Խառազին, ուրբաթ օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր պարտավորությունների փուլային դադարեցման և Միջուկային համաձայնագիրը կնքած մյուս կողմերին 60 օր ժամանակ տրամադրելու մասին Իրանի որոշմանը, հավելել է.«Իրանի ժողովուրդը վատատես է դարձել Եվրոպայի նկատմամբ՝  ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները չկատարելու և Դոնալդ Թրամփի պատժամիջոցային քաղաքականությանը հետևելու և ԱՄՆ-ի վերազգային որոշումներին ընթացք տալու պատճառով»:

Խոսելով միջուկային բանակցություններում Իրանի ազնվության մասին,Խառազին հավելել է.«Եվրոպան միայն բավարարվել է քաղաքական դիրքորոշմամբ և թերացել է իր պարտավորությունների կատարման մեջ»:

Դը Սարենզը մտահոգություն հայտնելով ՀԳՀԾ-ից Իրանի հավանական դուրս գալու կապակցությամբ , քննադատել է  ԱՄՆ-ի վերազգային որոշումներն ու գործադրած ճնշումները: Նա խոստովանել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը փաստորեն չի կարողացել լավ առաջընթաց ունենալ: