Իրանը Եվրոպայից պահանջել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ կամք դրսևորել
https://parstoday.ir/hy/news/iran-i107293-Իրանը_Եվրոպայից_պահանջել_է_ՀԳՀԾ_ի_պահպանման_ուղղությամբ_կամք_դրսևորել
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի տնօրենն ասել է.«Եվրոպան կարող է ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության ուղղությամբ իր հանձնառությունները կատարելով, այդ թվում INSTEX կոչվող Իրանի հետ ֆինանսական մեխանիզմն իրագործելով, իր վճռակամությունը դրսևորել այդ համաձայնության պահպանման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2019 13:28 Asia/Tehran
  • Իրանը Եվրոպայից պահանջել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ կամք դրսևորել

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի տնօրենն ասել է.«Եվրոպան կարող է ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության ուղղությամբ իր հանձնառությունները կատարելով, այդ թվում INSTEX կոչվող Իրանի հետ ֆինանսական մեխանիզմն իրագործելով, իր վճռակամությունը դրսևորել այդ համաձայնության պահպանման ուղղությամբ»:

Փարիզում մի շարք մտավորականների հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Քամալ Խարազին քննադատել է ՀԳՀԾ-ի իրագործման հարցում Եվրոպայի հապաղումը, ասելով, որ այս համաձայնության նկատմամբ Եվրոպայի քաղաքական դիրքորոշումը արժեքավոր է գործնական արդյունք ունենալու ժամանակ:

ՀԳՀԾ-ի համաձայնության որոշ կետերի իրագործումը դադարեցնելու մասին Իրանի վերջերս ընդունած որոշման պատճառների մասին Խարազին ասել է.«Թեհրանի որոշումը կայացել է ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանված իրավունքի հիմամբ»:

Պատասխանելով Իրանի հրթիռների մասին բանակցության շուրջ հարցին, Խարազին ասել է.«Իրանում արտադրված հրթիռները պաշտպանական ու կանխարգելիչ բնույթ ունեն և ԻԻՀ-ը երբեք այդ թեմայի շուրջ չի բանակցելու»: