Իրանը Եվրոպայից պահանջել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ կամք դրսևորել
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի տնօրենն ասել է.«Եվրոպան կարող է ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության ուղղությամբ իր հանձնառությունները կատարելով, այդ թվում INSTEX կոչվող Իրանի հետ ֆինանսական մեխանիզմն իրագործելով, իր վճռակամությունը դրսևորել այդ համաձայնության պահպանման ուղղությամբ»:
Փարիզում մի շարք մտավորականների հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Քամալ Խարազին քննադատել է ՀԳՀԾ-ի իրագործման հարցում Եվրոպայի հապաղումը, ասելով, որ այս համաձայնության նկատմամբ Եվրոպայի քաղաքական դիրքորոշումը արժեքավոր է գործնական արդյունք ունենալու ժամանակ:
ՀԳՀԾ-ի համաձայնության որոշ կետերի իրագործումը դադարեցնելու մասին Իրանի վերջերս ընդունած որոշման պատճառների մասին Խարազին ասել է.«Թեհրանի որոշումը կայացել է ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանված իրավունքի հիմամբ»:
Պատասխանելով Իրանի հրթիռների մասին բանակցության շուրջ հարցին, Խարազին ասել է.«Իրանում արտադրված հրթիռները պաշտպանական ու կանխարգելիչ բնույթ ունեն և ԻԻՀ-ը երբեք այդ թեմայի շուրջ չի բանակցելու»: