Զարիֆ. Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Թուրքմենստանի հետ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունները Թուրքմենստանի հետ :
Երկուշաբթի օրը, Աշխաբադում, Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ ունեցած հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը և Թուրքմենստանն ունեն շատ ընդհանրություններ:
Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը նաև Զարիֆի այցը Աշխաբադ շատ կարևոր եւ ժամանակին գնահատեելով հավելել է, որ Թուրքմենստանը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Իրանի հետ:
Իրանի և Թուրքմենստանի արտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկել են միջազգային կառույցներում և կազմակերպություններում համագործակցության հնարավորությունները, համատեղ տնտեսական հանձնաժողովի ձևավորումը, Թուրքմենստանի նախագահի այցը Իրան, տրանզիտ և երկաթուղային, Էներգետիկայի և էլեկտրաէներգիայի և Կասպից ծովի ոլորտներում համագործակցությունները: