10 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանում Բրիտանիայի օգտին լրտեսություն արած անձը
Իրանի Դատական իշխանության խոսնակը տեղեկացրել է, որ մշակութային ներթափանցման նախագծերի մշակողը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Բրիտանիայի լրտեսական ծառայության հետ համագործակցելու պատճառով:
Իսլամական Հանրապետության դատական իշխանության խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին երկուշաբթի օրն ասել է.«Բրիթիշ քանսըլ (BC) կոչվող Բրիտանիայի մշակութային խորհրդում Իրանի հարցով զբաղվող անձը, որ համագործակցում էր Բրիտանիայի լրտեսական ծառայության հետ ձերբակալվել է: Նա պատասխանատու Էր մշակութային ներթափանցման նախագծերի մշակման ու ղեկավարման համար»:
Իրանի Դատական իշխանության խոսնակը հավելել է.«Ձերբակալված անձը հետաքննության ընթացքում խոստովանել է, որ ներգրավվել է Բրիտանիայի այսպես կոչված մշակութային խորհրդում և դասեր է ստացել Բրիտանիայի անվտանգության ծառայությունից: Նա նաև խոստովանել է, որ մշակութային նախագծեր իրականացնելու համար, իրեն հանձարարություններ են տրվել: Դատարանի կայացրած վճռով նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»: