Ռոհանի. Իրանը շատ հզոր է, որպեսզի որևէ մեկը կարողանա նրան սպառնալ
Երկուշաբթի օրը, Իրանի սուննի կրոնագետների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանը և Իրանի ժողովուրդը շատ հզոր են, որպեսզի որևէ մեկը կարողանա նրանց սպառնալ»:
Նշելով, որ թշնամին այսօր հնչեցնում է տարբեր սպառնալիքներ, Ռոհանին հավելել է. «Պատվով ու արժանապատվությամբ հաղթելով թշնամուն, կհաղթահարենք նաև այս դժվար փուլը»:
Հասան Ռոհանին նշել է. «Իրանի հեղափոխությունը չի պատկանում որևէ կոնկրետ ուսմունքի: Հեղափոխության ժամանակ, Իրանի ողջ ժողովուրդն ու բոլոր ուսմունքների ներկայացուցիչները, միասնական կերպով մասնակցեցին հեղափոխությանը և նրանք բոլորն այս երկրի ու հեղափոխության տերն են»:
Նշելով, որ սահմանամերձ նահանգներում հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրից մինչև հիմա, սուննիները մշտապես եղել են Իրանի սահմանը պահողները, նա հավելել է. «Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են շիաներն ու սուննիները ջանք գործադրում՝ երկրի զարգացման և առաջադիմության համար»: