Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը՝ Պաղեստինի գրավման տարելիցի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i107349-Իրանի_արտգործնախարարության_հաղորդագրությունը_Պաղեստինի_գրավման_տարելիցի_առիթով
Իրանի արտգործնախարարությունը կարևորել է միջազգային հասարակության, հատկապես ՄԱԿ-ի պարտականությունը՝ Պաղեստինի և սրբազան Երուսաղեմի բռնազավթմանը վերջ դնելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2019 07:17 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը՝ Պաղեստինի գրավման տարելիցի առիթով

Իրանի արտգործնախարարությունը կարևորել է միջազգային հասարակության, հատկապես ՄԱԿ-ի պարտականությունը՝ Պաղեստինի և սրբազան Երուսաղեմի բռնազավթմանը վերջ դնելու ուղղությամբ:

 Նաքբայի կամ Աղետի օր անունով հայտնի Պաղեստինի բռնազավթման տարելիցի առիթով հաղորդագրություն տարածելով, Իրանի արտգործնախարարն ասել է.«Պաղեստինի պատմական տարածքների բռնազավթումից ավելի քան յոթ տասնամյակ անց, միջազգային շրջանակները պետք է հիմնական քայլեր ձեռնարկեն Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազավթմանը, ոճրագործություններին ու ոտնձգություններին վերջ դնելու համար և այդ տարածքի իրական բնակիչներին՝ մուսուլմանների, քրիստոնեաների ու հրեաների մասնակցության հանրաքվե անցկացնելով, նպաստավոր պայմաններ ստեղծեն քաղաքական համակարգը ճշտելու համար:

Իրանի արտգործնախարարությունը հավաստիացրել է, որ Իսրայելի ռեժիմը ձևավորվել է  Նաքբայի օրը, ԱՄՆ-ի հովանավորությամբ և Պաղեստինը գրավելով  և գոյատևել է պատերազմի, ոճրագործության ու բռնազավթման միջոցով և այսօր դարձել է տարածաշրջանային ճգնաժամերի գլխավոր գործոնը և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված իրական սպառնալիքը: