Էրաղչի. Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը ձախողված փորձ է
Օմանի ԱԳ նախարրաի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը ձախողված փորձ է, որը կրկնվել է նաև նախկինում»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին, Օմանի ԱԳՆ Յուսեֆ բին Ալավիի հետ Մասկատում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ Թեհրանը ցանկություն չունի լարվածություն ս տեղծել տարածաշրջաում: Նա հավելել է. «Պատժամիջոցների դադարեցումը և տարածշրջանի երկրների միջև համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում, Արևմտյան Ասիայի խաղաղության երաշխիքն է»:
Հերքելով Իրանի ու ԱՄՆ-ի միջև ուղղակի կամ անուղղակի որևէ երկխոսության առկայություն, Էրաղչին հավելել է. «Իրանը պատրաստ է հավասարակշռված ու կառուցողական հարաբերություններ հաստատել Պարսից Ծոցի տարածաշրջանի բոլոր երկրների հետ, հիմնվելով փոխադարձ հարգանքի և շահերի վրա»:
Հանդիպման ընթացքում, Օմանի ԱԳ նախարարն անդրադառնալով տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակին, ընդգծել է բոլոր երկրների կողմից զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Նա նաև իր երկրի պատրաստակամությունն է հայտնել՝ խորհրդակցություններ անցկացնելու Թեհրանի հետ: