Ռոհանի. Իրանի ժողովուրդը, Ղոդսը և պատմության ճնշվածներին երբեք մենակ չի թողնի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը, Ղոդսը և պատմության ճնշվածներին երբեք մենակ չի թողնի: Նա հավելել է.«Այս տարի Իրանի ժողովուրդը, կրկին մասնակցելով Ղոդսի օրվա մեծ քայլարշավին, ցույց կտա, որ մինչև հաղթանակի հասնելը, պաշտպանելու է ճնշվածներին»:
Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Պաղեստինն ու Երուսաղեմը բոլոր մուսուլմանների դիմադրության խորհրդանիշն են, իսկ Իսրայելը աշխարհի զավթիչների խորհրդանիշը, որը փորձում է ճնշել մուսուլմաններին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդները ռամազանի ծոմապահության սուրբ ամսին դժվար օրեր են ունեցել: Նա հավելել է, որ Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդները չեն վախենում ագրեսորներից և իրենց զոհաբերությամբ, դիմադրությամբ և ուժով թշնամիներին կստիպեն հետ նահանջել:
Ռուհանին ընդգծել է, որ պաղեստինցիները հրթիռներով կպատասխանեն զավթիչներին, հավելով, որ մի ժամանակ պաղեստինցիները միայն քարով էին պաշտպանվում, սակայն այսօր իրենց ջանքերի ու նվիրումի և տեղական արդյունաբերության շնորհիվ, սիոնիստներին ստիպել են հետ նահանջել:
Ռոհանին հավելել է, որ «Դարի գործարք» նախագիծը դատապարտված է ձախողման:
ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնի նախաձեռնությամբ, ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը, Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել: Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա երթը տեղի կունենա մայիսի 31-ին, Իրանում և աշխարհի տարբեր երկրներում: