Ռոհանի. Իրանի ժողովուրդը, Ղոդսը և պատմության ճնշվածներին երբեք մենակ չի թողնի
https://parstoday.ir/hy/news/iran-i107848-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_Ղոդսը_և_պատմության_ճնշվածներին_երբեք_մենակ_չի_թողնի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը, Ղոդսը և պատմության ճնշվածներին երբեք մենակ չի թողնի: Նա հավելել է.«Այս տարի Իրանի ժողովուրդը, կրկին մասնակցելով Ղոդսի օրվա մեծ քայլարշավին, ցույց կտա, որ մինչև հաղթանակի հասնելը, պաշտպանելու է ճնշվածներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2019 12:46 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը, Ղոդսը և պատմության ճնշվածներին երբեք մենակ չի թողնի

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը, Ղոդսը և պատմության ճնշվածներին երբեք մենակ չի թողնի: Նա հավելել է.«Այս տարի Իրանի ժողովուրդը, կրկին մասնակցելով Ղոդսի օրվա մեծ քայլարշավին, ցույց կտա, որ մինչև հաղթանակի հասնելը, պաշտպանելու է ճնշվածներին»:

Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Պաղեստինն ու Երուսաղեմը բոլոր մուսուլմանների դիմադրության խորհրդանիշն են, իսկ Իսրայելը աշխարհի զավթիչների խորհրդանիշը, որը փորձում է ճնշել մուսուլմաններին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդները ռամազանի ծոմապահության սուրբ ամսին  դժվար օրեր են ունեցել: Նա հավելել է, որ Եմենի և Պաղեստինի ճնշված ժողովուրդները չեն վախենում ագրեսորներից և իրենց զոհաբերությամբ, դիմադրությամբ և ուժով թշնամիներին կստիպեն  հետ նահանջել:

Ռուհանին ընդգծել է, որ պաղեստինցիները հրթիռներով կպատասխանեն զավթիչներին, հավելով, որ մի ժամանակ պաղեստինցիները միայն քարով էին պաշտպանվում, սակայն այսօր   իրենց ջանքերի ու նվիրումի և տեղական արդյունաբերության շնորհիվ, սիոնիստներին ստիպել են հետ նահանջել:

Ռոհանին հավելել է, որ «Դարի գործարք» նախագիծը դատապարտված է ձախողման: 

ԻԻՀ  հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնի նախաձեռնությամբ, ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ  օրը, Ղոդսի համաշխարհային օր է հռչակվել: Այս տարվա Ղոդսի համաշխարհային օրվա երթը տեղի կունենա մայիսի 31-ին,  Իրանում և աշխարհի տարբեր երկրներում: