«Դարի գործարք» պլանը դավադրություն է՝ պաղեստինյան տեսլականը ոչնչացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i107923-Դարի_գործարք_պլանը_դավադրություն_է_պաղեստինյան_տեսլականը_ոչնչացնելու_համար
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ «դարի գործարք» նախագիծը դավադրություն է՝ պաղեստինյան տեսլականը ոչնչացնելու, սիոնիստների օկուպացիայի զարգացման և բոլոր իսլամական երկրների դեմ ոտնձգություն իրականացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2019 14:08 Asia/Tehran
  • «Դարի գործարք» պլանը դավադրություն է՝ պաղեստինյան տեսլականը ոչնչացնելու համար

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ «դարի գործարք» նախագիծը դավադրություն է՝ պաղեստինյան տեսլականը ոչնչացնելու, սիոնիստների օկուպացիայի զարգացման և բոլոր իսլամական երկրների դեմ ոտնձգություն իրականացնելու համար:

Ուրբաթ օրը Մեքքայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների նիստին հղած ուղերձում, Հասան Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին կոչ է արել հավատարիմ մնալ Ղոդսին որպես մուսուլմանների առաջին ղիբլայի: Նա նշել է, որ իսլամական երկրների ղեկավարները պետք է օգտագործեն այս  հնարավորությունը՝ «դարի գործարք» վտանգավոր դավադրությանը դիմակայելու և Պաղեստինին պաշտպանելու համար:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ իսլամական պետությունները չպետք է թույլ տան, որ  մուսուլմանների առաջին ղիբլան մեկուսացվի Սիոնիստական օկուպնտ ռեժիմի կողմից և նրանց տիրապետությունը հաստավի Ղոդսի վրա:

Իրանի նախագահն ընդգծել է. «Դարի գործարքի նախագծողները փորձում են Պաղեստինի բնակչության իրավունքը ոտնահարել և պաղեստինյան տեսլականը ոչնչացնել»:

Ռոհանին կոչ է արել իսլամական երկրներին պահպանել միասնությունը և հավելել է, որ իսլամական աշխարհում ցանկացած քայլ, որը կփորձի շեղել Պաղեստինի նպատակից, ուղղված է Սիոնիստական ռեժիմին և իսլամական աշխարհի այլ թշնամիներին ծառայելուն:

Ուրբաթ օրը, Ղոդսի համաշխարհային օրվան նվիրած քայլերթի ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ղոդսը չի պատկանում ԱՄՆ-ին, որպեսզի այն նվիրվի Իսրայելին, և Սիոնիստական ռեժիմը չի կարող պահանջել այն: Ղոդսը պատկանում է  մուսուլմանների և պաղեստինցիներին»: