Իրանը պատրաստակամ է բանակցել Պարսիցծոցյան երկրների հետ
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես միշտ պատրաստակամ է երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցել Պարսիցծոցյան յուրաքանչյուր երկրի հետ»:
Երկուշաբթի օրն Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարության մասին ասել է.«ԱՄՆ վարչակազմը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից անօրինական կերպով դուրս գալով, այն դիրքում չէ, որ իրեն թույլ տա որոշում կայացնել Իրանի համար և Իրանի ժողովրդի դեմ առավելագույն ճնշում գործադրելու պայմաններում Թեհրանի հետ բանակցելու հայտարարությամբ հանդես գալ»:
Նշելով, որ ԱՄՆ նախագահի շեղիչ հայտարարությունների նպատակն է հոգեբանական պատերազմ առաջացնել և ազդել հանրային կարծիքի վրա, Մուսավին հավելել է.«ԻԻՀ-ը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում, բանակցություններով չեզոքացրեց արևմտյան երկրների հոգեբանական ճնշումը և ներկայումս Իրանի հետ ԱՄՆ-ի արծարծած բանակցությունը մի բանակցություն չէ, որին Իրանը լուրջ վերաբերվի :
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հստակեցրել է.«Շատ ցավալի է, որ այսօրվա քաղաքակիրթ աշխարհում մի երկիր օրենք սահմանի և այն կիրառի այլ երկրների դեմ ու թույլ չտա, որ երկրները առևտրային ազատ հարաբերություններ ունենան միմյանց հետ»:
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի Թեհրան կատարելիք այցի և Ինսթեքսի մասին Մուսավին ասել է.«Իրանի հետ ֆինանսական փոխանակումների համար Եվրոպայի մեխանիզմը (INSTEX) մինչ այժմ չի բավարարել Իրանի պահանջները: Հույսով ենք, որ Հեյկո Մաասի Թեհրան այցի ընթացքում նոր առաջարկներ կներկայացվեն»: