Ռոհանի. Իրանը ողջունում է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i108343-Ռոհանի._Իրանը_ողջունում_է_Ճապոնիայի_հետ_հարաբերությունների_ընդլայնումը
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը ասել է. «Իրանի հարավային շրջաններում ներդրումներ անելու Ճապոնիայի ցանկությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման երաշխիքն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 13, 2019 08:13 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը ողջունում է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը ասել է. «Իրանի հարավային շրջաններում ներդրումներ անելու Ճապոնիայի ցանկությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման երաշխիքն է»:

Չորեքշաբթի օրը, Շինզո Աբեի հետ համատեղ մամուլի սուլիսում, Հասան Ռոհանին ասել է. «Ճապոնիան ցանկանում է նավթ գնել Իրանից»:

Նա հավելել է. «Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, բացի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերից, քննարկվել են նաև տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու և անվտանգություն հաստատելու հետ կապված հարցեր»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը երբեք չի եղել և չի լինելու որևէ երկրի հետ պատերազմ սկսող կողմը: Սակայն պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած ագրեսիայի»:

Նշելով, որ Ճապոնիայի վարչապետը լավատես է տարածաշրջանի խնդիրների կարգավորման կապակցությամբ, Հասան Ռոհանին հավելել է. «Իրանը շնորհակալ է Ճապոնիայից՝ ՀԳՀԾ-ին աջակցելու և տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վրա այս համաձայնագրի ազդեցությունն ընկալելու համար»:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Ճապոնիայի և Իրանի հարաբերությունները, որպես հնագույն քաղաքակրթություն և մշակույթ ունեցող պատմական երկրներ, մշտապես շարունակվել են երկու ժողովուրդների բարեկամական զգացողությունների շնորհիվ»:

Նա հավելել է, որ Միջին Արևելքի լարվածությունը նվազեցնելը Ճապոնիայի նպատակներից մեկն է: Աբեն ասել է. «Իրան եմ ժամանել այս խնդրի վրա կենտրոնացած լինելով»:

Նշելով, որ իսլամ կրոնը խաղաղության և հանդուրժողականության կրոն է, Ճապոնիայի վարչապետը հավելել է. «Մշտապես տպավորված եմ եղե; իսլամի բարոյական գաղափարներից: Հագանքներս Իրանի առաջնորդին, ով նշում է, որ զանգվածային ոչնչացման, այդ թվում նաև ատոմային զենքերի արտադրությունը, հարամ է»: