Ռոհանի. Իրանը ջանքեր է տանում տարածաշրջանում ապահովություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i108380-Ռոհանի._Իրանը_ջանքեր_է_տանում_տարածաշրջանում_ապահովություն_և_անվտանգություն_հաստատելու_ուղղությամբ
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը կարևորում է Միջին Արևելքի տարածաշրջանում կայունության ու ապահովության հաստատումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2019 05:03 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը ջանքեր է տանում տարածաշրջանում ապահովություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը կարևորում է Միջին Արևելքի տարածաշրջանում կայունության ու ապահովության հաստատումը:

Ղրղզստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Հասան Ռոհանին ասել է. «Իրանը մշտապես ջանքեր է գործադրել տարածաշրջանում ապահովություն ու խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կարևորում է նաև հարևան երկրներում ապահովության  ու խաղաղության հաստատումը»:

Անդրադառնալով Ղրղզստանում անցկացվելիք Շանհայի Համագործակցության Կազմակերպության նիստին, ԻԻՀ նախագահը նշել է. «Այս նիստում քննարկվելու է տարածաշրջանի ապահովության և անդամ երկրների հարաբերությունների հարցը»:

Նշելով, որ ՇՀԿ նիստին մասնակցելու են նաև այնպիսի կարևոր երկրներ, ինչպես՝ ՌԴ-ն և Չինաստանը, Հասան Ռոհանին հավելել է. «Այս երկու երկրներն Իրանի բարեկամներն են և հանդիսանում են 4+1 խմբի անդամներ: Ներկա իրավիճակում կարևոր է նաև, որ այս երկրների հետ քննարկենք ՀԳՀԾ-ի հարցը»: