Ռոհանի.«Իրանը կանխեց ահաբեկչության ներթափանցումն ու տարածումն աշխարհի այլ տարածաշրջաններ»
https://parstoday.ir/hy/news/iran-i108418-Ռոհանի._Իրանը_կանխեց_ահաբեկչության_ներթափանցումն_ու_տարածումն_աշխարհի_այլ_տարածաշրջաններ
Անդրադառնալով Սիրիայում ու Իրաքում թաքֆիրական ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրանի դերակատարությանը, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իսլամական հանրապետությունը կանխել է ահաբեկչության ներթափանցումն ու տարածումն աշխարհի այլ տարածաշրջաններ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2019 09:01 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը կանխեց ահաբեկչության ներթափանցումն ու տարածումն աշխարհի այլ տարածաշրջաններ»

Անդրադառնալով Սիրիայում ու Իրաքում թաքֆիրական ահաբեկչության դեմ մղվող պայքարում Իրանի դերակատարությանը, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իսլամական հանրապետությունը կանխել է ահաբեկչության ներթափանցումն ու տարածումն աշխարհի այլ տարածաշրջաններ»:

Այսօր առավոտյան Տաջիկստանի Դուշաբե քաղաքում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության»  (CICA) 5-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, խոսքն ուղղելով գագաթնաժողովին մասնակցած երկրների ղեկավարներին, ասել է.«Ներկա պայմանների լրջության պատճառով, տեղին կլինի, որպեսզի  CICA-ի անդամ երկրները, խոհեմ քաղաքականություն որդեգրելով, ամրապնդեն բազմակողմանիության գործընթացը և դիմակայեն միակողմանիությանը»:

Անդրադառնալով  տարածաշրջանի երկրների ապակայունացմանն ուղղված ԱՄՆ ներկա կառավարության վարած քաղաքականություններին,  նախագահ Ռոհանին հստակեցրել է.«Այդ քաղաքականությունները  խախտում են որպես տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքներից մեկը համարվող ինքնորոշման իրավունքը»:

Խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի դեմ միակողմանի անօրինական պատժամիջոցները վերականգնվելու մասին, Ռոհանին ասել է.«Իրանը միակողմանիորեն չի կարող որպես հանձնառու կողմ շարունակել մնալ ՀԳՀԾ-ում, քանի որ մյուս երկրներն էլ պետք է իրենց բաժինն ունենան այս համաձայնագրի պահպանման գործում»:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է համագործակցության, փոխադարձ շահերի և մի խոսքով՝ հաղթանակ-հաղթանակ ձևաչափով քաղաքականության վրա»,ընդգծել է Ռոհանին:

CICA-ի անդամ երկրներն են՝ Իրանը, Ղազախստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հարավային Կորեան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պաղեստինը, Մոնղոլիան, Ղրղզստանը,Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Թաիլանդը: