60 օրյա ժամկետը ոչ մի դեպքում չի երկարաձգվելու
ԻԻՀ ԱԳՆ արտաքին հարցերով հատուկ պատասխանատուն, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է. «Եվրոպային իր հանձնառությունները կատարելու համար տրված 60-օրյա ժամկետը, ոչ մի դեպքում չի երկարաձգվելու»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին, Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Իրանը ՀԳՀԾ-ի հարցով համատեղ հանձնաժողովի նոր նիստ չի գումարելու՝ իր հայտարարությունները կրկնելու համար:
Նշելով, որ Իրանը եվրոպացիներից դեռևս չի տեսել շոշափելի քայլեր, Էրաղչին հավելել է. «Եվրոպացիները կարող են նավթային, բանկային էներգետիկ, տրանսպորտային և ներդրումային ոլորտներում Իրանի համար ճանապարհներ գտնել, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել»:
Միջուկային բանակցություններում Իրանի պատվիրակության անդամն ընդգծել է, որ 60-օրյա ժամկետի վերջում, Իրանը կկատարի իր հաջորդ քայլերը, եթե ՀԳՀԾ-ի մյուս անդամները չկատարեն իրենց պարտավորությունները:
2019 մայիսի 18-ին, Իրանը դադարեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր որոշ արտավորությունների կատարումը և համաձայնության անդամ եվրոպական երկրներին 60 օր ժամանակ տվեց՝ հատկապես բանկային ու նավթային ոլրտներում իրենց հանձնաությունները կատարելու համար: