ԻԻՀ նախագահ.«ԱՄՆ միջամտողական ռազմական ներկայությունը տարածաշրջանի խնդիրների արմատն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i108701-ԻԻՀ_նախագահ._ԱՄՆ_միջամտողական_ռազմական_ներկայությունը_տարածաշրջանի_խնդիրների_արմատն_է
ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրանի կայուն դիրքորոշումը խթանում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի լարվածության նվազումը և կայունության ու խաղաղության զարգացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2019 13:05 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«ԱՄՆ միջամտողական ռազմական ներկայությունը տարածաշրջանի խնդիրների արմատն է»

ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրանի կայուն դիրքորոշումը խթանում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի լարվածության նվազումը և կայունության ու խաղաղության զարգացումը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Թեհրանում համաշխարհային միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարոնի հետ հանդիպման ժամանակ միակողմանիությունը համարել է ժամանակակից աշխարհի գերխնդիրը,ասելով.«Այսօր Միացյալ Նահանգներն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչություն է իրականացնում և նույնիսկ սահմանափակումներ  կիրառում սննդամթերքի ու դեղորայքի նկատմամբ»:

Նշելով, որ ԱՄՆ-ի միջամտողական ռազմական ներկայությունը տարածաշրջանի խնդիրների  պատճառն է համարվում, Ռոհանին հստակեցրել է.«Ամերիկյան անօդաչու թռչող սարքի ներխուժումն Իրանի օդային տարածք, տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից նոր լարվածության սկիզբն է,ինչն սպառնում է Պարսից ծոցի և Օմանի ծովի անվտանգությանը,ուստի բոլոր միջազգային կառույցները պետք է պատշաճ կերպով արձագանքեն  ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությանը»: 

Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարոնն անդրադառնալով հակամարտությունների խաղաղ կարգավորման և աշխարհում բազմակողմանիության տարածման հարցում Իրանի կարևոր դերակատարությանը, ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ցույց տվեց,որ բազմակողմանիությունն ու փոխգործակցությունը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում ու աշխարհում խաղաղություն հաստատելու համար և աշխարհը պետք է դաս քաղի փոխգործակցության  ոլորտում Իրանի հաջող փորձից և հարգի միջազգային համաձայնություններն ու երկխոսությունը»: