Ռոհանի.«ԱՄՆ պաշտոնատարները խելքները կորցրել են»
https://parstoday.ir/hy/news/iran-i108773-Ռոհանի._ԱՄՆ_պաշտոնատարները_խելքները_կորցրել_են
Անդրադառնալով Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու ԱՄՆ-ի քայլին, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Մի երկրի քաղաքական, հասարակական ,կրոնական ու հոգևոր գերագույն առաջնորդի նկատմամբ շրջափակումների սահմանելը զավեշտալի և ստոր արարք է: Առաջնորդ, ով ոչ միայն Իրանի այլև ողջ աշխարհի մուսուլմանների ու իսլամական հեղափոխության սիրահարների առաջնորդն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2019 12:43 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ պաշտոնատարները խելքները կորցրել են»

Անդրադառնալով Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու ԱՄՆ-ի քայլին, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Մի երկրի քաղաքական, հասարակական ,կրոնական ու հոգևոր գերագույն առաջնորդի նկատմամբ շրջափակումների սահմանելը զավեշտալի և ստոր արարք է: Առաջնորդ, ով ոչ միայն Իրանի այլև ողջ աշխարհի մուսուլմանների ու իսլամական հեղափոխության սիրահարների առաջնորդն է»:

Երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն իր շրջափակումների մեջ ներառել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ակտիվները: Նա ասել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ունեցվածքը ընդամենը մեկ հոսեյնիե է և մի հասարակ բնակարան: Իրանի առաջնորդը աշխարհի մյուս ղեկավարների նման իր արտասահմանյան հաշվեհամարներում միլիոնավոր դոլարներ չունի, որոնք հնարավոր լինի  արգելափակել»:

Նշելով, որ ԱՄՆ-ն դուրս է եկել ռացիոնալ ճանապարհից, Ռոհանին հավելել է.«Ամերիկացիների կողմից բանակցության կարգախոս վանկարկելը և դրան զուգահեռ Իրանի արտգործնախարարի նկատմամբ շրջափակումներ կիրառելու որոշումը ցույց  է տալիս Իրանի ժողովրդին ուղղված թշնամիների ստախոսությունը»:

Անդրադառնալով Իրանի օդային տարածք ներխուժած ԱՄՆ-ի լրտեսական անօդաչու թռչող սարքի ոչնչացմանը, նախագահ Ռոհանին ասել է.«Իրանի համբերությունը մինչև Իսլամական հանրապետության կարմիր գծերի սկիզբն է, և երկրի սահմանները համարվում են Իրանի համակարգի կարմիր գիծը»: