Իրանի նախազգուշացումը. ՀԳՀԾ-ի պետք է միասնական համագործակցությամբ
Չորեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի և ԱԽ-ի 2231 բանաձի քննարկման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում այդ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը պատճառ են դարձել ՀԳՀԾ-ն լիովին կորցնի իր ազդեցությունը»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հակամարդկային հանցագործություն է համարել:
ԱՄՆ-ն հավակնում է, որ Իրանի դեմ խստագույն պատժամիջոցներ գործադրելով, ձգտում է ՀԳՀԾ-ին փոխարինող նոր համաձայնություն կնքելու համար բանացել Իրանի հետ, սակայն ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաները շեշտել են, որ ՀԳՀԾ-ի փորձառությունից ելնելով, նոր բանացություն չեն սկսի ԱՄՆ-ի հետ:
Իրանին բանակցության սեղանի շուրջ բերելու համար, ԱՄՆ-ն որդեգրել է առավելագույն ճնշում բանեցնելու քաղաքականությունը և միաժամանակ սպառնում է Իրանին, որպեսզի իր կարծիքով սարսափեցնելով այս երկրին, ներքաշի նոր բանակցությունների մեջ:
Նոր բանացություններից ԱՄՆ-ի նպատակը Իրանի հրթիռային կարողության և տարածաշրջանում այս երկրի ազդեցիկ ներկայության խնդիրների քննարկումն է, և այս ընթացքում ՀԳՀԾ-ի եվրոպացի անդամները ուղեկցում են ԱՄՆ-ին: Եվրոպացիների ուղեկցությունը խոսում է նրանց անկարղության մասին և հերթական անգամ ապացուցում է, որ միջազգային համակարգում Եվրոպան անկախ դերակատար չէ և կախված է շարունակ ԱՄՆ-ից:
Այդուհանդերձ, ինչպես նշել է մեծարգոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեյին չորեքշաբթի օրը մի խումբ դատավորների, դատական իշխանության պատասխանատուների ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ.«ԱՄՆ-ն բանակցության առաջարկով հետապնդում է Իրանին զինաթափ անելու և հեղկինակազրկելու նպատակը»:
Այն բանից հետո, երբ եվրոպական երկրները անկարող ձևացան ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները կատարելու հարցում և պատրաստ չեղան վճարել առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ի պահպանման գինը, Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում սկսեց իր նոր քայլերը:
2019թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու առաջին տարելիցի օրը Իրանը դադարեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած երկու պարտավորությունների իրագործումը և միաժամանակ համաձայնության մեջ մնացած մյուս երկրների համար 60-օրյա ժամկետ նշանակեց, որպեսզի գործադրեն իրենց պարտավորությունները՝ հատկապես բանկային փոխանակումների ու նավթի վաճառքի շարունակման ոլորտներում:
Այս քայլով Իրանը հետապնդում է իր ժողովրդի շահերի պաշտապանման ու ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների մեջ հավասարակշռություն ստեղծելու նպատակը և կարևոր կետն այն է, որ Իրանի այս նոր քայլերը լիովին համընկնում են ՀԳՀԾ-ին: Իրանը շեշտել է, որ ՀԳՀԾ-ով իր ստաձնած պարտավորությունների դադարեցումը կշարունակվի եվրոպացիների կողմից խոստմնադրժության դեպքում և երկրորդ քայլն էլ Իրանը կիրականացնի 2019թ. հուլիսի 8-ին 60-օրյա ժամկետի ավարտից հետո:
Արձագանքելով ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի նոր քայլերին, Եվրոպացիները այժմ հետևում են ԱՄՆ-ի ոչ կառուցողական քաղաքականություններին և միայն ճնշում են բանեցնում Իրանի վրա, որպեսզի վերջինս հավատարիմ մնա իր միջուկային պարտավորություններին:
Սակայն այնպես ինչպես Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Թեհրանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտել է.«Իրանը մշակված ծրագրի համաձայն կնվազեցնի իր պարտավորությունները, սակայն համաձայնության մյուս կողմերը կարող են իրենց ստանձնած պարտավորությունների գործադրմամբ Իրանին վերադարձնել ՀԳՀԾ-ի ընդունման փուլ»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը համբերությամբ ու բարյացակամությամբ ամենաշատ ջանքերն է գործադրել այս համաձայնության պահպանման համար: ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնություն է և հնրարվոր միակողմանիորեն պահպանել այն և դրա շարունակման միակ եքը Եվրոպայի գործնական քայլերն ու մյուսների ուղեկցությունն է: