Մուսավի Instax-ը պետք է ապահովի Իրանի շահերը
https://parstoday.ir/hy/news/iran-i108881-Մուսավի_instax_ը_պետք_է_ապահովի_Իրանի_շահերը
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանի հետ ֆինանսական փոխանակումների մեխանիզմի գործարկումը պետք է բխի ԻԻՀ շահերից և դրա անգործության պարագայում, Իրանը կձեռնարկի կոնկրետ քայլեր»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 28, 2019 12:33 Asia/Tehran
  • Մուսավի Instax-ը պետք է ապահովի Իրանի շահերը

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանի հետ ֆինանսական փոխանակումների մեխանիզմի գործարկումը պետք է բխի ԻԻՀ շահերից և դրա անգործության պարագայում, Իրանը կձեռնարկի կոնկրետ քայլեր»:

Հինգշաբթի օրը, անդրադառնալով եվրոպական երկրների կողմից Իրանի հետ ֆինանսական փոխանակումների հատուկ մեխանիզմի՝ Instax-ի գործադրմանը, Մուսավին ասել է. «Իրանի կողմից Եվրոպային ներկայացված վերջնաժամկետից հետո, եվրոպական երկրներն արագացրեցին Instax-ի գործադրումը: Սակայն այդ քայլերն արդյունավետ չեն, քանի որ դրա գործարկման արագությունը և ժամկետը շատ կարևոր են Իրանի համար»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամ երկրների ԱԳ փոխնախարարների և քաղաքական պատասխանատուների մասնակցությամբ այսօր Վիեննայում կայացած համատեղ հանձնաժողովի նիստին, Մուսավին ասել է. «Այս նիստն անդամ երկրների վերջին հնարավորությունն է, ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններն իրագործելու համար»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է. «Իրանն իր հաջորդ քայլերն անելու է ըստ ՀԳՀԾ անդամ եվրոպական երկրների գործողությունների»: