Մուսավի.«Իրանը INSTEX-ը բավարար չի համարում»
https://parstoday.ir/hy/news/iran-i109078-Մուսավի._Իրանը_instex_ը_բավարար_չի_համարում
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է,որ Իրանի կառավարությունն Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմը՝ INSTEX-ը ոչ միայն բավարար չի համարում,այլև համոզված է,որ այս մեխանիզմը սկիզբն է եվրոպացիների 11 պարտավորությունների իրագործման ,այն պարտավորությունները որոնք մինչ այսօր չեն կատարվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 15:27 Asia/Tehran
  • Մուսավի.«Իրանը INSTEX-ը բավարար չի համարում»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է,որ Իրանի կառավարությունն Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմը՝ INSTEX-ը ոչ միայն բավարար չի համարում,այլև համոզված է,որ այս մեխանիզմը սկիզբն է եվրոպացիների 11 պարտավորությունների իրագործման ,այն պարտավորությունները որոնք մինչ այսօր չեն կատարվել:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը դեռևս շարունակում է մնալ  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում և առայժմ  այդ համաձայնագրի միջոցով է հետամուտ լինում իր օրինական պահանջներին»:

Իրանը վերջնագիր է ներկայացրել ՀԳՀԾ-ում մնացած կողմերի համար,որպեսզի վերջիններս կատարեն  իրենց պարտավորությունները հատկապես բանկային ու նվաթային ոլորտներում,հակառակ դեպքում Թեհրանն իր հաջորդ քայլերն կիրականացնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազման ուղղությամբ:

Իրանի կողմից 3.67 տոկոսով հարստացված ուրանի պաշարների 300 կգ սահմանաքանակի գերազանցումը մեկն էր այն որոշումներից ,որ  երկուշաբթի օրը պաշտոնապես գործադրման հանձնվեց: