Մուսավի.«Իրանը INSTEX-ը բավարար չի համարում»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է,որ Իրանի կառավարությունն Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմը՝ INSTEX-ը ոչ միայն բավարար չի համարում,այլև համոզված է,որ այս մեխանիզմը սկիզբն է եվրոպացիների 11 պարտավորությունների իրագործման ,այն պարտավորությունները որոնք մինչ այսօր չեն կատարվել:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը դեռևս շարունակում է մնալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում և առայժմ այդ համաձայնագրի միջոցով է հետամուտ լինում իր օրինական պահանջներին»:
Իրանը վերջնագիր է ներկայացրել ՀԳՀԾ-ում մնացած կողմերի համար,որպեսզի վերջիններս կատարեն իրենց պարտավորությունները հատկապես բանկային ու նվաթային ոլորտներում,հակառակ դեպքում Թեհրանն իր հաջորդ քայլերն կիրականացնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազման ուղղությամբ:
Իրանի կողմից 3.67 տոկոսով հարստացված ուրանի պաշարների 300 կգ սահմանաքանակի գերազանցումը մեկն էր այն որոշումներից ,որ երկուշաբթի օրը պաշտոնապես գործադրման հանձնվեց: