Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխան տա Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i109170-Բրիտանիայի_կառավարությունը_պետք_է_պատասխան_տա_Իրանին
Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ իրանական նավթատարը կալանավորելու Բրիտանիայի կառավարության որոշումն անօրինական է և Լոնդոնը պետք է դրա համար պատասխան տա Իրանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2019 04:33 Asia/Tehran
  • Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխան տա Իրանին

Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ իրանական նավթատարը կալանավորելու Բրիտանիայի կառավարության որոշումն անօրինական է և Լոնդոնը պետք է դրա համար պատասխան տա Իրանին:

Մոջթաբա Զոլնուրին, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում նշել է, որ իրանական նավթատարը կալանավորելու Բրիտանիայի կառավարության քայլը խախտում է միջազգային կանոնները:

Նա հավելել է. «Եթե Բրիտանիայի կառավարությունն ազատ չարձակի իրանական նավթատար տանկերը, Իրանը կդիզմի համապատասխան քայլերի»:

Նշելով, որ տանկերում եղած իրանական նավթն անօրինական կամ մաքսանենգ ճանապարհով չէր տեղափոխվում, Զոլնուրին հավելել է. «Իրանի դեմ ուղղված Բրիտանիայի այս քայլը վտանգում է ամբողջ աշխահի երթևեկության ազատությունը»:

Դիմելով ԱՄՆ-ին ու այդ երկրի դաշնակիցներին, նա ասել է. «Չպետք է արվեն այնպիսի քայլեր, որոնց ԻԻՀ կարող է պատասխանել»:

Անցած հինգշաբթի օրը, Բրիտանիայի արքայական նավատորմի նավերը Ջիբրալթարի նեղուցում կալանավորել են իրանական նավթային տանկերը: Հաղորդումների համաձայն, այս քայլն արվել է  ԱՄՆ-ի պահանջով: