Ռոհանի. Իրանը հավատարիմ է իր խոստմանը
ԻԻՀ նախագան ասել է. «Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջանակներում իր խոստումներին և դրանք չեն փոխվել»:
Կիրակի օրը, Իրանի Խորասան նահանգի վարչական խորհրդի նիստում ունեցած ելույթում, Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն Իրանի քաղաքական ու բարոյական մեծ ձեռքբերումն է և աշխարհին ցույց է տվել Իրանի իրավունքը: Նա հավելել է. «Եթե ՀԳՀԾ-ն լիներ Իրանի վնասին, ԱՄՆ-ն 14 ամիս առաջ դուրս չէր գա դրանից»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարի խոսքերով. «ԱՄՆ-ն 12 տարի շարունակ պնդում էր, որ Իրանն ատոմային զենք է արտադրում և անօրինական ատոմային գործունեություն է ծավալում: Սակայն ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանն ատոմային ռումբ արտադրելու նպատակ չունի»:
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ սպառնալիքների ու բռնության դիմաց բացի դիմադրությունից այլ ճանապարհ չկա: Նրա խոսքերով, Իրանը միակ երկիրն է, որի ուրան հարստացնելու իրավունքը պաշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: