Իրան.«Եվրոպան պետք է ճնշի ԱՄՆ-ին՝ պատժամիջոցներից հրաժարվելու համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i109477-Իրան._Եվրոպան_պետք_է_ճնշի_ԱՄՆ_ին_պատժամիջոցներից_հրաժարվելու_համար
Իրանի նախագահի առաջին տեղակալն ասել է.«Եվրոպական երկրները միջուկային համաձայնությունը հարգող Իրանին ճնշելու փոխարեն, պետք է ԱՄՆ-ին ճնշեն՝ որպեսզի հրաժարվի պատժամիջոցներից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2019 13:01 Asia/Tehran
  • Իրան.«Եվրոպան պետք է ճնշի ԱՄՆ-ին՝ պատժամիջոցներից հրաժարվելու համար»

Իրանի նախագահի առաջին տեղակալն ասել է.«Եվրոպական երկրները միջուկային համաձայնությունը հարգող Իրանին ճնշելու փոխարեն, պետք է ԱՄՆ-ին ճնշեն՝ որպեսզի հրաժարվի պատժամիջոցներից»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում, նշելով, որ ՀԳՀԾ-ի համաձայն ոչ մի պատժամիջոց չպետք է կիրառվեր Իրանի ժողովրդի դեմ, Էսհաղ Ջահանգիրին, խոսքն ուղղելով  եվրոպացիներին, ասել է.«Եթե ցանկանում եք ՀԳՀԾ-ն պահպանվել, պետք է կատարեք այդ համաձայնության շրջանակում ձեր հանձնառությունները»:

«Իրանը մեկ տարի սպասեց և ՄԱԳԱՏԷ-ն այդ ընթացքում հայտարարեց, որ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր հանձնառությունները, սակայն համաձայնության մյուս կողմերը, հատկապես՝ եվրոպական եռյակը ոչինչ չարեցին և Իրանը հարկադրված հրաժարվեց որոշ հանձնառություններից»,-ասել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

Իրանը մինչ օրս երկու փուլում պակասեցրել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները և եվրոպացիներին զգուշացրել է, որ իրենց հանձնառությունները չկատարելու դեպքում, Թեհրանը երրորդ քայլն ավելի ամուր է վերցնելու: