Էրաղչի. Պաղեստինին աջակցելն իսլամական հեղափոխության գաղափարների անբաժանելի մասն է
https://parstoday.ir/hy/news/iran-i109684-Էրաղչի._Պաղեստինին_աջակցելն_իսլամական_հեղափոխության_գաղափարների_անբաժանելի_մասն_է
ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով Իրանի կողմից պաղեստինցիների նկատմամբ շարունակական աջակցությանն անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի անազնիվ նպատակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2019 04:10 Asia/Tehran
  • Էրաղչի. Պաղեստինին աջակցելն իսլամական հեղափոխության գաղափարների անբաժանելի մասն է

ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով Իրանի կողմից պաղեստինցիների նկատմամբ շարունակական աջակցությանն անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի անազնիվ նպատակներին:

Երկուշաբթի օրը, ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ Ալարուրի հետ հանդիպման ժամանակ, Էրաղչին նշել է. «Ամերիկյան «դարի գործարք» նախագիծը, որի նպատակն է վերջ դնել պաղեստինցիների հարցին, Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի սխալ հաշվարկների արդյունքն է»:

Էրաղչին նշել է, որ իսլամական երկրները պետք  է համախմբվեն այս նախագծի դեմ պայքարելու և պաղեստինցիների ազատության պայքարին աջակցելու նպատակով:

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության գործադրմանը, նշելով. «Այս քաղաքականությունը նույնպես ԱՄՆ-ի սխալ հաշվարկների արդյունքն է և արժանացել է իրանցիների առավելագույն դիմադրությանը»:

Սալեհ Ալարուրին հանդիպման ժամանակ նշել է. «Ամերիկյան «դարի գործարք» նախագծի նպատակն է ապահովել Սիոնսիտական ռեժիմի շահերը»: