Զարիֆ.«Իրանական նավթային լցանավի կալանավորումը ծովահենություն է ԱՄՆ-ի կարգադրությամբ»
https://parstoday.ir/hy/news/iran-i109714-Զարիֆ._Իրանական_նավթային_լցանավի_կալանավորումը_ծովահենություն_է_ԱՄՆ_ի_կարգադրությամբ
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի նավթատար նավի կալանավորումը ծովահենություն էր, որը կատարվեց ԱՄՆ-ի կարգադրությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2019 19:14 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանական նավթային լցանավի կալանավորումը ծովահենություն է ԱՄՆ-ի կարգադրությամբ»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի նավթատար նավի կալանավորումը ծովահենություն էր, որը կատարվեց ԱՄՆ-ի կարգադրությամբ»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը թուիթերյան իր էջում շնորհավորելով Բորիս Ջոնսոնին Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ հավելել է.«Թեհրանը  առճակատման  չի ձգտում, բայց Իրանը Պարսից ծոցում 1500 մղոն ափ ունի և կպահպանի այն»:

Բրիտանիայի ծովուժը 2019 թվականի հուլիս հինգին Ջիբրալթարում կալանավորեց իրանական նավթային լցանավը պատճառաբանելով, որ այն խախտել է Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցները:

Նշենք, որ Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ծովուժը հուլիսի 19-ին Հորմոզի նեղուցում կալանավորել էր  բրիտանական Stena lmpero նավթային լցանավը՝ միջազգային ծովագնացության օրենքները խախտելու, իր տեղորոշման համակարգն անջատելու և նավթային թափոններից ազատվելու պատճառով: