Իրանն ու Իրաքն ընդգծել են հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i109969-Իրանն_ու_Իրաքն_ընդգծել_են_հարաբերությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրաք-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները երեքշաբթի օրը հանդիպել են Բաղդադում Իրանի դեսպանին: Հանդիպման ընթացքում, կողմերն ընդգծել են խորհրդարանների դերը՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2019 05:24 Asia/Tehran
  • Իրանն ու Իրաքն ընդգծել են հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրաք-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները երեքշաբթի օրը հանդիպել են Բաղդադում Իրանի դեսպանին: Հանդիպման ընթացքում, կողմերն ընդգծել են խորհրդարանների դերը՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցում:

Բաղդադում Իարնի դեսպան Իրաջ Մաջեդին, անդրադառնալով երկու երկրների խորը համագործակցությանը,  նշել է. «Իրանը մշտապես աջակցել է Իրաքի զարգացմանը, բարգավաճմանն ու անվտանգությանը»:

 Մասջեդին հավելել է, որ քանի որ բարեկամության խմբի անդամները ժողովրդի ներկայացուցիչներն են, դրանք կարող են կարևոր դերակատարություն ունենալ երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում:

Իրաքում Իրանի դեսպանը հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ Բաղդադի հետ  կիսելու գիտական, արդյունաբերական, գյուղատնտեսական ոլորտներում իր փորձը կիսելու հարցում:

 Իրաք-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ալի Ալահմարին նշել է. «Իրաքի բարեկամության խմբի անդամներն ու խորհրդարանական տարբեր հանձնաժողովները պատրաստ են համագործակցել իրենց իրանցի գործընկերների հետ՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ»: