Զարիֆ. Պամպեոն պետք է պատասխանի իրանական ԶԼՄ-ների հարցերին
https://parstoday.ir/hy/news/iran-i110010-Զարիֆ._Պամպեոն_պետք_է_պատասխանի_իրանական_ԶԼՄ_ների_հարցերին
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ պետքարուղարը պետք է պատասխանի իրանական ԶԼՄ-ների հարցերին»:
(last modified 2026-02-09T14:58:15+00:00 )
Օգոստոս 01, 2019 09:22 Asia/Tehran
  • Զարիֆ. Պամպեոն պետք է  պատասխանի իրանական ԶԼՄ-ների հարցերին

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ պետքարուղարը պետք է պատասխանի իրանական ԶԼՄ-ների հարցերին»:

Չորեքշաբթի օրը թուիթերում արած գրառման մեջ, Մուհամմադ Ջավադ Զարիֆը, դիմելով ԱՄՆ պետքատուղար Մայք Պոմպեոյին, գրել է. «Սխալ ու խաբուսիկ առաջարկություններ անելու փոխարեն, Մայք Պոմպեոն կարող է  ընդունել ամերիկացի պաշտոնյաների հետ հարցազրույց անելու իրանական լրատվամիջոցների առաջարկը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Պոմեպոն մերժել է հարցազրույցի բոլոր առաջարկները, քանի որ գիտի, որ պետք է պատասխան տա հարցերին, այնպես, ինչպես Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է ամերիկյան լրատվամիջոցների հարցերին»:

Զարիֆը գրել է. «Պոմպեոն պետք է պատասխանի, թե ինչո՞ւ են ինքը և ԱՄՆ նախագահն Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանում»:

«ԱՄՆ պետքարտուղարը և նախագահը աղավաղում են Պարսից ծոցի անունը, որպեսզի իրենցից կախված կառավարությունների աչքին լավ երևան». գրել է նա:

Զարիֆի խոսքերով. «ԱՄՆ պետքարտուղարը և նախագահը տնտեսական ահաբեկչություն են իրականացնում Իրանի ժողովրդի դեմ»: