Ռոհանի. Իրանի ժողովուրդը ծնկի չի գա ԱՄՆ-ի ճնշումների դիմաց
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Աշխարհը եկել է այն եզրակացության, որ Իրանը շատ մեծ է և ունի հզոր կամք, որպեսզի չենթարկվի ամերիկյան ճնշումներին»:
Հինգշաբթի օրը, Թավրիզում կայացած Արևմտյան Ատրպատական նահանգի վարչական խորհրդի նիստում ունեցած ելույթում, Ռոհանին ասել է. «ՀԳՀԾ-ն, քաղաքական և իրավական առումով կարևոր նշանակություն ունի Իրանի համար, քանի որ ՄԱԿ-ն այս համաձայնագրի շնորհիվ, ճանաչել է ուրան հարստացնելու Իրանի իրավունքը»:
Նա հավելել է. «Նրանք, որ դեմ են Իրանին, հատկապես՝ սիոնիստները, Սաուդյան Արաբիան և ամերիկացի մի շարք գործիչներ, չկարողացան հանդուրժել ՀԳՀԾ-ի գոյությունը և իրենց հակառակությունն են հայտնում այս համաձայնագրի հետ: Նրանց խանգարում է այն հանգամանքը, որ այս համաձայնագիրը 100 տոկսով Իրանի օգտին է»:
ԻԻՀ նախագահը հավելել է. «Եթե ՀԳՀԾ-ն չապահովի Իրանի շահերը, իսկ անդամ երկրները չկատարեն համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Թեհրանը քայլ առ քայլ կնվազեցնի իր պարտավարությունները և աշխարհի համար կփաստվի, որ Իրանն իր տրամադրության տակ ունի շատ տարբերակներ»: