Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառումը. ԱՄՆ-ի դեմ համաշխարհային հակադրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i110055-Զարիֆի_դեմ_պատժամիջոցների_կիրառումը._ԱՄՆ_ի_դեմ_համաշխարհային_հակադրությունը
Միջազգային հանրությունը բացասաբար է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառվելու քային: Նույնիսկ ՄԱՆ-ում քննադատության է արժանացել է այս քաղաքական քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2019 13:29 Asia/Tehran
  • Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառումը. ԱՄՆ-ի դեմ համաշխարհային հակադրությունը

Միջազգային հանրությունը բացասաբար է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառվելու քային: Նույնիսկ ՄԱՆ-ում քննադատության է արժանացել է այս քաղաքական քայլը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի անունը ներառել է իր պատժամիջոցների ցուցակում: Մի քայլ, որ միջազգային հանրության բացասական արձագանքից հետո մի անգամ ևս բացահայեց ԱՄՆ-ի մեկուսացումը միջազգային համակարգում:

Այս քայլից հետո ԵՄ-ը, Չինաստանը և ՌԴ-ն որպես ՀԳՀԾ-ի ազդեցիկ կողմեր ընդգծեցին որ շարունակելու են Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ իրենց խորհրդակցություններն ու համագործակցությունները:

«Ո՛չ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի ու միջազգային օրենքներին ու նորմերին հակասող քայլերին» արտահայտությունը համաշխարհային մասշտաբով վերածվել է կարևոր սկզբունքի և այս ընթացքում Իրանի ակտիվ ու ազդեցիկ դիվանագիտությունը հիմնական դեր ու նշանակություն ունի:  

Իրանի լուսավոր, խոսուն ու իսլամական բարոյականության ուղեկցությամբ տրամաբանական դիվանագիտությունը համաշխարհային ասպարեզում ընդունվել է բոլորի կողմից և Իրանի դեմ Թրամփի զոռբայական քաղաքականություններին հակադրությունները խոսում է այդ մասին:

Միջազգային օրենքների նկատմամբ հավատարմությունը և գլոբալ, բազմակողմանի սկզբունքների հարգումը ԻԻՀ-ին դարձրել է պարտաճանաչ մի երկիր, որ որպես միջազգային համաձայնություն՝ ՀԳՀԾ-ի նկատմամբ հավատարմությունը միայն մի նմուշն է Իրանի դրական ու կառուցողական վարքագծի:

Տարբեր ոլորտներում Իրանի ակտիվ դիվանագիտությունը մարտահրավեր է նետել Դոնալդ Թրամփի կառավարությանը: Սահմանափակումներ առաջացնելու քայից մինչև Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառումը վկայում են Իրանի արտաքին քաղաքականության արդյունավետության մասին:

Իրանի ԱԳ նախարարի ճարտասանությունը, քաղաքական գիտության տիապետումը և համոզիչ խոսքը պատճառ են դարձել ԻԻՀ-ի տրամաբանությունն ու քաղաքականությունը ընդունվի միջազգային հանրության կողմից:

Իրանի արտքին գերատեսչությունը և նրան գլխավորող Զարիֆը սեղմ ժամկետներում իրականացրած խորհրդակցություններով, աշխարհի տարբեր այդ թվում ամերիկյան ԶԼՄ-ներին տված ազդեցիկ հարցազրույցներով և միջազգային օրենքների գործադրմամբ, խափանել է Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ավերիչ քաղաքականությունները:

Այս պայմաններում՝ Իրանի ԱԳ նախարարի դեմ ԱՄՆ-ի կառավարության կողմից նախ սահմանափակությունների և այժմ պատժամիջոցների գործադրումը խոսում է Թեհրանի դեմ Վաշինգտոնի հուսահատության մասին:

Ուրբաթ օրը արձագանքելով Իրանի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցներ կիրառելու Դոնալդ Թրամփի կառավարության քայլին Վաշինգտոն Փոստ օրաթերթը գրել է.«Պարզ չէ Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառումը ինչ առնչություն ունի ԱՄՆ-ի նպատակների հետ: Ամենամոտ պատճառը կարող է լինել՝ Նյու Յորքում ամերիկյան ԶԼՄ-ներին Զարիֆի տված հարցազրույցների նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության զայրույթը»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին նույնպես ասել է.«Զարիֆի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չի կարող լռեցնել նրա պարզ և տրամաբանող լեզուն»:

Միջազգային հանրության կողմից՝ ՀԳՀԾ-ի նկատմամբ ցուցաբերված աջակցությունը, ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դեմ հակադրությունը, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունների մերժումը ցույց են տալիս, որ իրանական դիվանագիտությունը հաղթել է և այս դիվանագիտության ձայնը Զրիֆին բոյկոտելու քայով չի մարելու:

Ավելի վաղ նույնպես ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀԳՀԾ-ի կործանման նպատակով հակաիրանական համաձայնություն ստեղծելու հարցում ԱՄՆ-ի ձախողումը խոսում է իրանական դիվանագիտության արդարության մասին, որի ազդեցիկությունը ԱՄՆ-ին մոլորեցրել և փակուղու առաջ է կանգնեցրել: