Զարիֆ.«ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլն իրագործվելու է»
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլի իրագործումը չեղարկելու «4+1» խմբի որոշ անդամ երկրների դիմումին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ներկա պայմաններում Իրանի երրորդ քայլն անպայման իրագործվելու է»:
Նշելով,որ Իրանի իսլամական հանրապետության իրավունքն է, որ ինքը որոշում ընդունի ՀԳՀԾ-ով ստաձնած պարտավորությունների իրագործման վերաբերյալ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բոլոր անդամ երկրները եկել են այն համոզման,որ Միացյալ Նահանգներն է առկա բոլոր լարվածությունների պատճառը»:
Զարիֆը հստակեցրել է.«Միջուկային համաձայնության ստորագրումից հետո, Իրանի պահանջներն սկզբից պարզ ու հստակ են եղել և ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս Իրանը ոչ մի ակնկալիք չի ունեցել, և եթե այս միջազգային համաձայնությունը մյուսների կողմից լիովին չի իրագործվում, Իրանը ևս նույն կերպ կվերաբերվի»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տնտեսական հետևանքնեի հատուցմանն ուղղված Եվրոպայի առաջարկած մեխանիզմների անարդյունավետությունն ապացուցվելուց հետո, Իրանը երկու քայլով և ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի շրջանակում, կասեցրել է իր պարտավորությունների մի մասի կատարումը: