Իրանցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան առջև
Բողոքելով Հնդկաստանի Կաշմիրում այդ երկրի հսկողության տակ մուսուլմանների սպանության դեմ, իրանցի ուսանողները բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում այդ երկրի դեսպանատան առջև:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի օրը կայացած հանրահավքի մասնակիցները իրենց ձեռքերում ունենալով գրություններ, դատապարտել են մուսուլմանների դեմ Հնդկաստանի կառավարության քայլերը և կոչ են արել դադարեցնել դրանք:
Իրանցի ուսանողները միջազգային կառույցներին կոչ են արել վերահասու լինել Քաշմիրում մուսուլմանների իրավիճակին:

Արդեն տարիներ է ինչ Հնդկաստանը տեղակայելով հազարավոր զորայինների, իր հսկողության տակ է առել Կաշմիրի որոշ շրջանները և երեք տասնամյակների ընթացքում սպանել է տասնյակ հազարավոր մուսուլմանների:
Կաշմիրի բնկաչությունը պահանջում է այդ շրջանի իրավիճակը պարզելու համար գործադրվել հանրաքվե անցկանցելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, սակայն Հնդկաստանի կառավարությունը շարունակ հակադրվում է այդ քայլին: