Իրանի ԱԳ նախարար.«Եվրոպացիները դեռևս չեն գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները
Անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրմանն Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց ի վեր, եվրոպացիները իրենց հանձնառությունները չեն գործադրել»:
Չորեքշաբթի օրը Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտում, անդրադառնալով համաձայնության կողմերի պարտավորությունների և դրանց չհարգման դեպքում ՀԳՀԾ-ում նախագծված մեխանիզմներին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«ԱՄՆ-ն չի կարող այս համաձայնությունը որպես միջոց ծառայեցնել իր օգտին»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունների նվազեցման Իրանի երրորդ քայլին, Զարիֆն ասել է.«Այս քայլը անշուշտ ավելի ամուր է լինելու նախորդ քայլերից»:
Շարունակելով Զարիֆն ասել է.«Պարսից Ծոցում և Օմանի ծովում Իրանի 1500 կմ. ծովային սահման ունի և ոչ մի նավատորմ և բանակ չի կարող անվտանգություն հաստատել այս տարածշրջանում»:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ու տարածաշրջանի որոշ երկրների կողմից սպառազինության գնման խնդրին նա հավելել է.«Տարածաշրջանի անվտանգությունը փողով չի գնվում»: