Զարիֆ. Իրանն ինքնապաշտպանվելու հարցում որևէ մեկից կախված չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i110712-Զարիֆ._Իրանն_ինքնապաշտպանվելու_հարցում_որևէ_մեկից_կախված_չէ
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն ամերիկյան գերժամանակակից ԱԹՍ-ը խոցեց ամբողջապես ներքին արտադրության զենքով, ինչը վկայում է, որ ինքնապաշտպանության հարցում Թեհրանը որևէ մեկից կախվածություն չունի»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Օգոստոս 22, 2019 09:31 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն ինքնապաշտպանվելու հարցում որևէ մեկից կախված չէ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանն ամերիկյան գերժամանակակից ԱԹՍ-ը խոցեց ամբողջապես ներքին արտադրության զենքով, ինչը վկայում է, որ ինքնապաշտպանության հարցում Թեհրանը որևէ մեկից կախվածություն չունի»:

Չորեքշաբթի երեկոյան, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, նորվեգաբնակ իրանցիների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի կողմից մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զենքի գնմանը, Զարիֆը  նշել է. «Իրանը թույլ չի տա, որպեսզի իր հողից ու ջրից անգամ մի փոքր մաս հայտնվի ուրիշների տրամադրության տակ»:

Քննադատելով Իրանի նկատմամբ Արևմուտքի և ԱՄՆ-ի երկստանդարտ քաղաքականությունները, Զարիֆը նշել է. «Նրանք մի կողմից տնտեսական, առևտրային ու պաշտպանական ոլորտներում ճնշում են գործադրում Իրանի վրա, մյուս կողմից՝ հայտարարելով բանակցությունների մասին, պատժամիջոցների միջոցով խախտում են Իրանի ժողովրդի իրավունքները»:

Քննադատելով եվրոպական երկրների երկակի մոտեցումն Իրանի հետ ֆինանսական փոխանակումների մեխանիզմի՝ Instax-ի նկատմամբ, Զարիֆը հավելել է. «Իրանի հետ առևտրային հարաբերություններ սահմանելու համար, եվրոպական ընկերությունները պետք է թույլտվություն ստանան ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտից, ինչն ի վերջո լինելու է եվրոպացիների վնասին»: