Իրանի նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել տեղական արտադրության ՀՕՊ համակարգի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i110716-Իրանի_նախագահի_ներկայությամբ_տեղի_է_ունեցել_տեղական_արտադրության_ՀՕՊ_համակարգի_շնորհանդեսը
Իրանում նշվող Պաշտպանական արդյունաբերության օրվա հետ միաժամանակ, նախագահի ներկայությամբ, տեղի է ուենցել բարձր հեռահարությամբ ու բարձրությամբ «Բավար 373» տեղական ՀՕՊ համակարգի շնորհանդեսը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 22, 2019 07:04 Asia/Tehran

Իրանում նշվող Պաշտպանական արդյունաբերության օրվա հետ միաժամանակ, նախագահի ներկայությամբ, տեղի է ուենցել բարձր հեռահարությամբ ու բարձրությամբ «Բավար 373» տեղական ՀՕՊ համակարգի շնորհանդեսը:

Այս համակարգը իրանական ՀՕՊ համակարգերի ոլորտում ամենակարևոր նախագիծն է, որի արտադրության աշխատանքները սկսվել են մի քանի տարի առաջ: Համակարգը հնարավորություն ունի պաշտպանական խնդիրներ կատարել ցածր բարձություններից սկսած, մինչև 65 կ. բարձրություն:

Համակարգի հեռահարությունը 300 կմ. է: ՀՕՊ «Բավար 373» համակարգը նախագծվել է օրվա կարիքներին համապատասխան: Այն ունի միաժամանակ 100 թիրախների բացահայտման, ճանաչման ու դասակարգման հնարավորությոն և կարող է միաժամանակ հարվածել 6 թիրախների: