Իրանի նախագահ.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը տնտեսական ահաբեկչություն է»
Իրանի նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է խոստմնադրժություն, միջազգային օրենքների ու կանոնադրությունների խախտում և տնտեսական ահաբեկչություն»:
Հինգշաբթի օրը, պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, դեսպանների և Թեհրանում բնակվող արտերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամաբամ, Իրանի պաշտպանական արդյունաբերության մեծարման օրվա առիթով ունենցած ելույթում, նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալով և Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառեով ԱՄՆ-ն պատմական մեծ և ամոթալի սխալ է գործել, Հասան Ռոհանին հստակեցրել է.«ԱՄՆ-ն պետք է իմանա, որ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման միակ ելքը Իրանի հետ հարգալից վերաբերմունքն է և առանց Իրանի տարածաշրջանում անվտանգություն չի հաստատվի»:
Նշելով որ ներկա դրությամբ ամերիկացիները իրավական ու քաղաքական ամենաթույլ դիրքերում են գտնվում և Իրանի դեմ ճնշման քաղաքականությունը ոչ մի արդյունք չի ունենալու, Ռոհանին անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի կրած պարտություններին և ասել է.«ԱՄՆ-ն ոչ մի նախագծի մեջ հաջողություն չի ունեցել և տարածաշրջանում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ուենցած դեպքերը ցույց տվեցին, որ վտանգի դեպքում տարածաշրջանից առաջին փախչողները ամերիկացիներն են լինելու»: Իրանի նախագահը նույնպես շեշտել է.« Բավար 373 ՀՕՊ համակարգը ավելի հզոր է քան S-300-ը»: