Իրանում տեղի է ունեցել մի շարք գյուղական ենթակառուցվածքների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i110844-Իրանում_տեղի_է_ունեցել_մի_շարք_գյուղական_ենթակառուցվածքների_շնորհանդեսը
ԻԻՀ նախագահը, Կառավարության շաբաթվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեսակապերի միջոցով մասնակցել է մի շարք գյուղական ենթակառուցվածքների շնորհանդեսներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 26, 2019 07:40 Asia/Tehran
  •  Իրանում տեղի է ունեցել մի շարք գյուղական ենթակառուցվածքների շնորհանդեսը

ԻԻՀ նախագահը, Կառավարության շաբաթվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեսակապերի միջոցով մասնակցել է մի շարք գյուղական ենթակառուցվածքների շնորհանդեսներին:

Երկուշաբթի օրը, Հասան Ռոյանին տեսակապի միջոցով հայտարարել է Սիսթան և Բալուչեսթան նահանգում  823, Քերման նահանգում 659, Լոռեստան նահանգում 549, Արևմտյան Ատրպատական նահանգում 459 և Ֆարս նահանգում 540 գյուղական ենթարկառուցվածքների շահագործման մասին:

Ռոհանին այս կապակցությամբ ասել է. «Չաբահար նավահանգստի զարգացումը և այս նավահանգստից Իրանի, Հնդկաստանի ու Աֆղանստանի առևտրափոխանակումների իրականացումը կարևոր նշանակություն ունի»:

Կառավարության շաբաթվա միջոցառումների շրջանակում, Ռոհանին այցելել է նաև վերջին վեց տարիների ընթացքում գյուղական ենթակառուցվածքների ոլորտում Էներգետիկայի, Նավթի, Քաղաքաշինության, Կապի ու տեխնոլոգիաների, Առողջապահության ու բժշկական կրթության նախարարությունների ձեռքբերումների ցուցահանդես: