Ռոհանի. Իրանի ժողովուրդը տնտեսական պատերազմում կհաղթի միասնությամբ և դիմադրությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i110943-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_տնտեսական_պատերազմում_կհաղթի_միասնությամբ_և_դիմադրությամբ
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմում, Իրանի ժողովուրդը կհաղթի դիմադրությամբ ու միասնությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 04:03 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի ժողովուրդը տնտեսական պատերազմում կհաղթի միասնությամբ և դիմադրությամբ

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմում, Իրանի ժողովուրդը կհաղթի դիմադրությամբ ու միասնությամբ»:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում կայացած Շահիդ Ռաջայիի անվան փառատոնի ընթացքում ունեցած ելույթում, Հասան Ռոհանին ասել է, որ թշնամին փորձում է  ամենկ կերպ վնասել Իրանի ժողովրդին: Նա հավելել է. «Թշնամու տնտեսական պատերազմը կավարտվի իրանցիների հաղթանակով»:

Նշելով, որ Իրանի կառավարությունն արել է ամեն ինչ՝ թշնամու սադրանքներին դիմակայելու համար, Ռոհանին հավելել է. «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը միասնաբար հաղթեցին միջազգային հանրությանը: ԱՄՆ-ի նախագահը ցանկանում էր Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելով, հասնել իր նպատակներին, սակայն հանդիպեց իրանցիների դիմադրությանը»: