ԵԱՏՄ-ին Իրանի միանալու գործընթացն ավարտվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i110945-ԵԱՏՄ_ին_Իրանի_միանալու_գործընթացն_ավարտվել_է
Եվրասիական տնտեսական միությանն Իրանի միանալու գործընթացն ավարտվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 04:27 Asia/Tehran
  •  ԵԱՏՄ-ին Իրանի միանալու գործընթացն ավարտվել է

Եվրասիական տնտեսական միությանն Իրանի միանալու գործընթացն ավարտվել է:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սանային հանդիպետլ  է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ժամանակ Սանային Սարգսյանին է  փոխանցել Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը հաստատող փաստաթուղթը:

Հանդիպման ընթացքում, կողմերն ընդգծել են համաձայնագրի գործադրման անհրաժեշտությունը և քննարկել Եվրասիական միության անդամ երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման ուղիները:

Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը  ստորագրվել է Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև՝ մայիսի 17-ին, Ղազախստանի Աստանայում:

Եվրասիական տնտեսական միությունը կազմված է հինգ երկրներից, որոնք են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը: Իսկ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համաձայնագևով, Իրանը կարող է  արտոնյալ սակագներով  ԵԱՏՄ երկրներ արտահանել 502 տեսակ արտադրանք: