ԵԱՏՄ-ին Իրանի միանալու գործընթացն ավարտվել է
Եվրասիական տնտեսական միությանն Իրանի միանալու գործընթացն ավարտվել է:
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սանային հանդիպետլ է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ժամանակ Սանային Սարգսյանին է փոխանցել Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը հաստատող փաստաթուղթը:
Հանդիպման ընթացքում, կողմերն ընդգծել են համաձայնագրի գործադրման անհրաժեշտությունը և քննարկել Եվրասիական միության անդամ երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման ուղիները:
Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև՝ մայիսի 17-ին, Ղազախստանի Աստանայում:
Եվրասիական տնտեսական միությունը կազմված է հինգ երկրներից, որոնք են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը: Իսկ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համաձայնագևով, Իրանը կարող է արտոնյալ սակագներով ԵԱՏՄ երկրներ արտահանել 502 տեսակ արտադրանք: