ԱՄՆ-ի հետ բանակցելու համար Իրանի նախապայմանները
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել Իրանի հետ, պետք է վերադառնալով ՀԳՀԾ և գործադրի համաձայնության կետերը»:
Հինգշաբթի օրը, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրում լրագրողներին տված ճեպազրույցում, շեշտելով, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն է իրականացնում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններն անհնար են, քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցրել Իրանի դեմ տնտեսական պատերազմն ու ահաբեկչությունը»:
Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հանդիպելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, ԻԻՀ ԱԳ նախարարը հստակեցրել է.«Իրանը չի ցանկանում հանդիպել ու բանակցել ԱՄՆ-ի պաշտոնատարների հետ: Իրանը ձգտում է արդյունավետ ու ազդեցիկ հանդիպումների»: